«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» մեկնարկել են ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում վերակառուցվող Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում մեկնարկել են ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները, որոնց արդյունքներով ստորագրվելու է ավարտական ակտը և ուժի մեջ է մտնելու մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Նշված գործողությունների ընթացքում շինարարական կազմակերպությանը հանձնարարվել է վերացնել այդ ճանապարհահատվածներում հայտնաբերված թերությունները՝ թեկուզ ոչ էականները: Ըստ պայմանագրի պայմանների՝ կապալառուին տրվում է 42 աշխատանքային օր նշված խնդիրներն իր հաշվին լուծելու համար: Շինարարական աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառուն իրականացնում է երթևեկության կառավարման ժամանակավոր միջոցառումներ, որոնց արդյունքում Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածների որոշակի հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով: Միևնույն ժամանակ, խնայված միջոցների շրջանակներում ներկայում կատարվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում կմ 15+435 (Մարմարաշեն համայնք), կմ 24+145 (Բուրաստան համայնք) և կմ 27+630 (Մրգավան, Դալար համայնքներ) վերգետնյա նոր ուղեանցերի շինարարական աշխատանքները, ինչպես նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա ուղեանցերի վերակառուցում՝ դրանք հասցնելով միջազգային բարձր չափորոշիչների: Ուստի նշված հատվածներում ևս սահմանվելու է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհին հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը: Վերը նշված գործողությունները բխում են պայմանագրով սահմանված իրավունքներից և նախանշված նպատակներից, ուստի հայցում ենք նշված ճանապարհահատվածներից օգտվող երթևեկության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ