Սպասվող լրահոս. 23.03.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Որո՞նք ենք Ֆրանսիայում հայկական համայնքի օրակարգային հարցերը, ապրիլի 24-ին Ֆրանսիայի հայկական համայնքն ի՞նչ ծրագրեր է նախատեսել: Այսօր` մարտի 23-ին, այս և այլ հարցերին է պատրաստվում անդրադառնալ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: Նա կանդրադառնա նաև միգրանտների հարցին Եվրոպայի անվտանգության համատեքստում:

Հայկական փորձագիտական դաշտը քննարկում է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական իրադարձությունները: Արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանն են խոսելու Եվրոպայի անվտագության խնդրի մասին մերձավորարևելյան զարգացումների համատեքստում:

Հայաստանն անդամակցում է «Եվրիմաժ»-ին: Այն Եվրախորհրդի ներքո գործող համատեղ կինոարտադրության և կինովարձույթի աջակցության հիմնադրամ է: Լրագրողներին կհանդիպեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Սուսանա Հարությունյանը, Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Վրեժ Քասունին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նրանք կներկայացնեն «Եվրիմաժ»-ի հետ սպասվող ծրագրերը:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի բաժանմունքին ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն նվիրաբերելու է թալասեմիա հիվանդությունը բուժող դեղամիջոցներ: Ներկա կլինեն ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում Սուրբ Հարության տոնին ընդառաջ կմեկնարկի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության գործակալության պետ Արտակ Մանգասարյանը ներկայացնելու է, թե ինչ ծրագրեր են մեկնարկել հանրապետության 9 մարզում զբաղվածություն ապահովելու նպատակով:

Առաջիկա ծրագրերին է անդրադառնալու նաև Ազգային Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Ազգային արխիվն աշխատանքներ է իրականացնում այցելուների գործունեությունը հեշտացնելու համար: Մասնավորապես, կենսաթոշակառուների համար կդյուրացվի աշխատանքային տեղեկանքներ ստանալու գործընթացը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին