Հասարակական

Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու լուրերի հիման վրա նշանակված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է

1 րոպեի ընթերցում

Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու լուրերի հիման վրա նշանակված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդին ծեծի ենթարկելու հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակված ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Մենք արդեն տեղեկատվություն էինք տվել լրատվամիջոցներին, որ ոստիկանապետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, որը դեռևս ընթացքի մեջ է»,- նշեց Մալխասյանը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում