Ես բախտ եմ ունեցել լինելու հորս զավակը. Նարեկ Դուրյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատվերով հարցազրույց» նախագծի նախորդ հյուրն էր Հրանտ Թոխատյանը, ով պատվիրեց հաջորդ հարցազրույցը բոլորիս կողմից սիրված դերասան Նարեկ Դուրյանի հետ: «Արմենպրես»-ի և «Լոֆթ» -ի թիմերը շարունակում են «Պատվերով հարցազրույց» շարքը, որտեղ հյուրն է որոշում, թե ում հետ կանենք հաջորդ հարցազրույցը:

Երևանյան թատերական կյանքն արդեն դժվար է պատկերացնել առանց Նարեկ Դուրյանի ներկայացումների: Ընթացիկ տարում հանդիսատեսն ի՞նչ ներկայացումներ դիտելու հնարավորություն կունենա:

Նարեկ Դուրյան - Ես այն բախտավոր ռեժիսորներից եմ, ում ներկայացումները բավականին երկար կյանք են ունենում: «Մորաքույրը փարիզից», «Սե-լա-վի», «Կոմանոստրա»-ն, «Դոն Ժուան» -ները և այլն: Մենք անսպառ չենք, հնարավոր չէ անընդհատ նոր պիեսներ գրել կամ վերամշակել և տեղայնացնել: Վստահ եմ, գալու է մի օր, երբ ես չեմ կարողանալու գրել, նույնիսկ եթե գրեմ, մի երիտասարդ միանշանակ ինձանից ավելի լավ կգրի այդ ժամանակ: Վուդի Ալենը ինը տարի է սպասում մի ֆիլմ նկարելու համար:

Փարիզում կա հայազգի մի շատ լավ դրամատուրգ՝ Րաֆֆի Շարթը, ով գրել է շատ պիեսներ, որոնցից մեկը «Իմ կնոջ անունն է Մորիս»-ն է, որը բեմադրվել է Հայաստանում և ամբողջ աշխարհում: Մեկ միլիոնից ավելի մարդ Փարիզում դիտել են «Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսի հիման վրա արված բեմադրությունը:Երեք ֆիլմ է նկարահանվել այս պիեսի հիման վրա: Այն բեմադրվել է 35 երկրում:

Երբ ես Րաֆֆիից պիեսը բեմադրելու պաշտոնական թույլտվություն ստացա, նա ինձ ասաց.«Նարեկ, շատ պիտի ուզենամ, որ ադապտացիոն ընես: Ինչու կսեմ, վերջերս Մոնղոլիա գացած էինք, մոնղոլացիները կխաղային, ֆրանսիացու պես կխաղային, չի ըլլար»:

Հիմա աշխատում եմ մի բեմադրության վրա, որը, կարծում եմ, այդպես էլ կկոչվի՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» կամ փակագծերում «Մորաքույր-2»:

Պարոն Դուրյան, Փարիզում Ձեզ հաջողվել է աշխատել Յուրի Լյուբիմովի հետ, կպատմե՞ք ինչպես ստացվեց Ձեր հանդիպումը:

Նարեկ Դուրյան - Լյուբիմովին արտաքսեցին Սովետական Միությունից, և նա սկսեց տարբեր բեմադրություններ անել, ինձ լուր հասավ, որ Փարիզում պիտի բեմադրեր Մուսորգսկու «Սալամբո» օպերան: Մուսորգսկուն մարմնավորելու համար նա փնտրում էր դերասան, ով խոսեր ռուսերեն և տիրապետեր դաշնամուրին: Գնացի դերասանների ընտրության մրցույթին: Երբ ներս մտա, նա բավականին հոգնած տեսք ուներ, նստեցի, սկսեցի նվագել: Զգացի, որ վեր կացավ իր նստած տեղից, գնաց սենյակի վերջը, եկավ շուրջս պտտվեց, հարցրեց ռուսերեն խոսել գիտեմ թե ոչ, ասացի՝ այո: Լյուբիմովը նայեց ինձ ու ասաց, «Надо же, приехать в Париж и найти Мусоргского армянина».

Հետագայում մենք ընկերացանք և մտերմացանք, նա ինձ հյուր 18 գալիս: Յուրի Պետրովիչը ապշելու անձնավորություն էր: Ես արդեն 30 տարեկան էի, և ինձ թվում էր, որ սովորելու բան չունեմ: Երբ հանդիպեցի Լյուբիմովին հասկացա, որ դեռ շատ բան ունեմ սովորելու: Դա իմ ամենամեծ ու ամենապայծառ հիշողություններիц է:

Ի՞նչ կարծիք ունեք սերիալների մասին:

Նարեկ Դուրյան - Դուք սերիալների թրեյլերները տեսե՞լ եք: Ես ապշել էի: Ասում են՝ վերջապես որակյալ սերիալ: Այսինքն՝ մինչ այդ մեզ խաբում էին և անորակ արտադրանք մատուցում: Կամ իրենք ընդունում են, որ մինչև այսօր նկարել են ցածրորակ սերիալներ:

Ես դեմ չեմ սերիալներին, մարդիկ աշխատում են, ապրում են, հացի խնդիր են լուծում:

Դուք երաժշտական կրթություն եք ստացել, որքան գիտեմ ստիպողաբար, հետագայում ջազ եք նվագել Ֆրանսիայում: Կարոտո՞ւմ եք այդ ժամանկները, երբեմն երաժշտությանը վերադառնալու ցանկություն լինո՞ւմ է:

Նարեկ Դուրյան - Ես բախտ եմ ունեցել լինելու հորս զավակը, բայց և դժբախտություն եմ ունեցել, որովհետև տանը երբ նվագում էի, իմ դասերը միշտ շատ վատ էին վերջանում: Ինձ համար ամեն դաս կարծես դժոխք լիներ: Հայրս գալիս էր, հանում էր լուցկու տուփը, որի մեջ կար 100 լուցկի, դնում էր դաշնամուրի վրա և ասում. «Մեկ անգամ կնվագես, մեկ հատ լուցկի կդնես մի կողմ և այդպես 100 անգամ մինչև բոլոր լուցկիները մյուս կողմ չանցնեն, դու վեր չես կենա»:

Հինգերորդ դասարանում պիտի հանձնեի դաշնամուրի քննությունը և մորս խնդրեցի, այնպես անի, որ հայրիկս քննությանս չգա: Մայրս ասաց.«Չի գա, հանգիստ գնա»: Բայց, միևնույն է, եկել էր: Արամ Խաչատրյանի «Անդանտեն» պիտի նվագեի: Բեմ դուրս գալուց առաջ ինձ ասացին, որ հայրս դահլիճում է, սիրտս կանգնեց: Նվագեցի, չհանձնեցի քննությունը, իսկ նա վեր կացավ ու գնաց, հետո ասաց. «Դու դաշնակահար չես դառնա»:

Լինում եք տարբեր եվրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր: Շրջագայելիս ի՞նչ թեմաներով եք բեմադրություններ ներկայացնում:

Նարեկ Դուրյան - Եթե նկատել եք, սփյուռքահայության խնդիրները ես չեմ առաձնացնում երևանցիների խնդիրներից: Իմ բոլոր ներկայացումներում կան արևմտահայի,փարիզահայի, բեյրութահայի, արցախցու կերպարները: Ըստ իս, չի կարելի այսօր բեմադրություն անել առանց այս գունային ներկապնակի: Միևնույն է, որտեղ էլ շրջագայեմ, հանդիսատեսը ինքն իր կերպարը կտեսնի ներկայացման մեջ:

Կարդացեք հարցազրույցը մարտի 21-ին ժամը՝ 16:00 www.armenpress.a...

Narek Duryan BESPOKE INTERV!EW «Արմենպրես» -ի և «Լոֆթ» -ի համատեղ «ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ» նախագծի հյուրն է սիրված դերասան NAREK DURYAN {Officiel} Page -ը , ում հետ հարցազրույցը պատվիրել էր Հրանտ Թոխատյանը:Լուսանկարները՝ Edo SepetchyanՀատուկ շնորհակալություն Tatev Duryan -ին և Anna Gziryan-ին:

Опубликовано Levon Dadasyan 21 марта 2016 г.

Լևոն Դադասյան

Հայերեն Русский

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս