Աղոթք եւ օրհնություն` այգիները ցրտահարությունից պաշտպանելու նպատակով

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Վերահաս ցրտահարության վտանգի նախօրեին պտղատու եւ խաղողի այգիներ, բանջարանոցներ ունեցող գյուղացիներից յուրաքանչյուրն իր հողակտորը ցրտից պաշտպանում է տարբեր եղանակներով: Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Լեւոն Նադարյանն իր այգիները պաշտպանում է յուրօրինակ եւ յուրահատուկ տարբերակով` աղոթքով, օրհնությամբ ու հավատով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 17-ին Դալարի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը եւ Արարատ գյուղի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը Նադարյանի ծիրանի եւ խաղողի այգիներում կատարեցին օրհնության կարգ: Հոգեւորականները խնկարկեցին եւ օրհնեցին պտղատու այգիները` Աստծո օրհնությունը խնդրելով ծառերին, ծիլերին, սերմերին: «Քո առատ ողորմությունը տուր հողի մշակներին, ով Տեր, որպեսզի առատ բերք հավաքեն, որ կարկտաբեր ամպերը ցողի վերածվեն, իսկ քամին ու ցուրտը` մեղմ զեփյուռի»,-իրենց աղոթքում նշեցին Արարատյան հայրապետական թեմի հոգեւոր այրերը: Սեփականատեր Լեւոն Նադարյանն ասաց, որ արդեն վեցերորդ տարին է, որ նա այգին օրհնելու համար հրավիրում է Տեր Եփրեմ քահանա Հարությունյանին: Եվ իր իսկ խոսքերով` Աստծո զորությամբ, ամեն տարի 2 հա ծիրանի այգուց ստանում է 25-30 տոննա բերք, այն դեպքում, երբ հարեւան պտղատու այգիներն ընդհանրապես ծիրան չեն ունենում, կամ նույն մակերեսով այգի ունեցողները ստանում են 500 կգ բերք: Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը դրվատանքի խոսքեր ասելով Նադարյանների ընտանիքի հավատի մասին, ընդգծեց, որ վաղուց գիտի այդ ընտանիքին:

«Իսկ ընտանիքի մեկը հազար է դառնում շնորհիվ նրանց անսասան հավատի»,-հավելեց նա: Ապա, հոգեւոր հայրը հիշեցրեց Հիսուսի խոսքերը, որ եթե մանանեխի չափ հավատ ունենաս` լեռը տեղից կշարժես: Լեւոն Նադարյանը պտղատու եւ խաղողի այգիները էտել, բները բացել, բուժումը կատարել է ողջ ընտանիքով: Սակայն, նա մեջբերելով Աստվածանչի խոսքերն ասաց. «Իզուր են քաղաքի պահպանների ջանքերը, եթե Աստված չկամենա պահել քաղաքը»: Նա վստահորեն ու մեծ հավատով հավելեց, որ այգիները չի ծխահարում է, եւ ոչ էլ ոռոգում է: «Ամենակարեւորն արդեն արել եմ, եւ սպասում եմ առատ բերքի»,-իր խոսքը եզրափակեց Նադարյանը: Սուրենավան համայնքից հետո հոգեւոր այրերը օրհնեցին նաեւ Արմաշ գյուղի խաղողի եւ պտղատու այգիները:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է