Հասարակական

Պուտինը ՀՀ քաղաքացի Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

1 րոպեի ընթերցում

 Պուտինը ՀՀ քաղաքացի Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է ՌԴ «Բարեկամության» շքանշանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահը պետական պարգևներով պարգևատրել է մի խումբ ականավոր ռուսների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների:

Պարգևատրվածների թվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայկական «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը, ով արժանացել է «Բարեկամության» շքանշանի: Պարգևատրվածների թվում են գիտության, հրթիռա-տիեզերական արդյունաբերության ներկայացուցիչներ, հասարակական և կրոնական գործիչներ, ուսուցիչներ, դերասաններ, լրագրողներ:

Իր խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ բոլոր պարգևատրվածների գրանցած հաջողությունները նշանակալի են Ռուսաստանի և այդ երկրի քաղաքացիների համար: «Դրանք նպաստելու են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական խնդիրների լուծմանը»,- ասել է Պուտինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում