Պաշտոնական

Արա Նռանյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Արա Նռանյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 10-ի հրամանագրով Արա Նռանյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ.

Արա ՆՌԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում