Հասարակական

«Արմենիա»-ի մուտքով Հայաստանում կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը կդառնա 22

4 րոպեի ընթերցում

«Արմենիա»-ի մուտքով Հայաստանում կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը կդառնա 22

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում «Բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո Հայաստանում գնալով աճում է կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`տարեսկզբին այդ ընկերությունների թիվը21 էր, այն հավակնում է դառնալ 22` տեղական«Արմենիա» ավիաընկերության մուտքով:

«Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո 2015 թվականին 2013-ի համեմատ թռիչքների հաճախականությունն աճել է 3 տոկոսով, ուղևորահոսքը` 11 տոկոսով: 2015-ին քաղաքացիական ավիացիայի ոլորտում 26 պետության իշխանությունների հետ բանակցություններ են վարվել, 14 պետության հետ այս ոլորտում իրավական դաշտն ազատականացվել է: 12 պետության հետ դաշտի ազատականացման և նոր համաձայնագրերի կնքման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:Փոխադարձաբար օդի 5-րդ ազատության իրավունք է տրամադրվել 6 պետության ավիաընկերությունների Թուրքմենստանից, Քաթարից, Քուվեյթից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից և Իսլանդիայից: Շուրջ 30 ավիաընկերությունների հետ էլ տարվել են բանակցություններ:

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեցՀՀէկոնոմիկայինախարարությանքաղաքացիական ավիացիայի քաղաքական և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը,«Արմենիա» ավիաընկերությունը գրությամբ դիմել է նախարարությանը, որից հետո նրանց է ներկայացվել հավաստագիր ստանալուփաստաթղթերի ցանկը, տեղեկացվել են դիմելու ընթացակարգի մասին: «Չվերթների մեկնարկից առնվազն 20 օր առաջ մենք պետք է ունենանք հայտը` ամբողջական փաստաթղթերով: Այն քննարկվում է Հայտերի քննարկման հարցերով խորհրդի կողմից, որը 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է հայտն ու տալիս խորհրդակցական բնույթի եզրակացություն: Այնուհետև ողջ փաթեթով եզրակացությունը ներկայացվում է էկոնոմիկայի նախարարին, նա էլ կայացնում է որոշումը»,-ասաց Աննա Չոբանյանը: Նրա խոսքով` հավաստագիր տալու որոշումից հետո հնգօրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարության օգնությամբ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր պետություններին, որոնց ուղղությամբ ավիաընկերությունը պատրաստվում է չվերթներ իրականացնել, գրություններ է ուղարկում: «Այսինքն` մենք քսանօրյա ժամկետում պարտավորվում ենք գործընթացն ավարտին հասցնել»,-ավելացրեց Աննա Չոբանյանը:

Նա հաստատեց, որ ընկերությունը հայկական է, ինչը ոչ մի կերպ չի հակասում վարվող«Բաց երկնքի» քաղաքականությանը:«Բաց երկնքի» քաղաքականությունը պետությանը չի սահմանափակում ունենալ տեղական, ազգային փոխադրող: Իհարկե, այդ ավիաընկերությունը պետք է գոյատևի մրցակցային պայմաններում: Դրա համար էլ խորհուրդը քննարկելու է, թե այդ ավիաընկերությունը որքանով է ֆինանսապես կայուն իրականացնելու իր բիզնես պլանով նախատեսված գործողությունները»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա նկատեց` ավիացիայի մասին օրենսդրությամբ սահմանված է, որ ընկերությունը կարող է համարվել տեղական, եթե դրա 51 տոկոս և ավելի բաժնետոմսերը պատկանում են ՀՀ քաղաքացիներին կամ Հայաստանի Հանրապետությանը(այս դեպքում ընկերությունը համարվում է պետական): «Տեղական» ու «ազգային» ավիաընկերություններ հասկացությունները տարանջատում են մեզ մոտ, բայց սահմանման իմաստով առանձնապես տարբերություն չկա»,-նշեց Աննա Չոբանյանը:

Մարտի 8-ին «Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է իրառաջին չվերթն իրականացնել ապրիլի 21-ին` Իսրայել ուղղությամբ։ Ընկերության բաժնետերերից մեկն ավելի վաղ հայտարարել էր, որ ավիաընկերությունը պատրաստվում է 49 դոլարով չվերթեր իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` ասիական պետություններ:

Տեղադրություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում