Life

Արգենտինայում տարածում Է ստանում «Փրկվածը» ֆիլմի նկարահանման վայր տանող տուրիստական երթուղին

2 րոպեի ընթերցում

Արգենտինայում տարածում Է ստանում «Փրկվածը» ֆիլմի նկարահանման վայր տանող տուրիստական երթուղին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փրկվածը» ֆիլմը ոչ միայն երկար սպասված «Օսկար» բերեց դերասան Լեոնարդո դի Կապրիոյին, այլեւ նոր տուրիստական ուղղություն ի հայտ բերեց Արգենտինայում: Կինոմրցանակի հանձնման արարողությունից հետո այն ճանապարհորդները, որոնք ուղեւորվում են հարավամերիկյան այս հանրապետության ամենահարավային մասը, սկսել են ավելի հաճախ իրենց պարտադիր ծրագրում ներառել կինոժապավենի նկարահանման վայրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկները ձգտում են հասնել Օլիվիա ոչ մեծ գետի ափ, որը գտնվում Է Հրո երկիր նահանգի մայրաքաղաք Ուշուայայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այժմ միայն ոտքով կարելի Է հասնել այդ վայր, բայց տուրիստական ընկերություններն արդեն նկատի են առել երթուղու ժողովրդականությունը եւ մտածում են, թե ինչպես այն ավելի հասանելի դարձնեն բոլոր ցանկացողների համար:

«Փրկվածի» նկարահանող խումբը հարկադրված Է եղել նկարահանումների համար Արգենտինայի հարավ գնալ եղանակի քմահաճությունների պատճառով:

Կինոժապավենի նկարահանումները գրեթե ամբողջությամբ տեղի Էին ունեցել ԱՄՆ-ի հյուսիսում եւ Կանադայում, սակայն գարնան շուտ գալու պատճառով ֆիլմը մինչեւ վերջ այնտեղ նկարահանել չԷր հաջողվել: Արհեստական ձյունը չԷր բավականացրել անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար, եւ ֆիլմի ստեղծողներն սկսել Էին նոր վայր փնտրել: Արդյունքում ընտրությունը կանգ Էր առել Հրո Երկրի վրա, եւ հուլիսին՝ տեղի ձմեռվա ամենախիստ շրջանում, թիմն ուղեւորվել Էր Հարավային բեւեռի կողմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում