Քաղաքականություն

ՀՀ Զինված ուժերը համալրվում են հեռահար և ճշգրիտ խոցման զինատեսակներով

1 րոպեի ընթերցում

 ՀՀ Զինված ուժերը համալրվում են հեռահար և ճշգրիտ խոցման զինատեսակներով

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը բավականին լուրջ աշխատանքներ է տարել ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: «Այդ ամենը մենք իրականացնում ենք համապատասխան ծրագրերի շրջանակներում: Ես հասկանում եմ, որ սա մեր հասարակության համար ամենահետաքրքիր թեմաներից մեկն է, շատ հաճախ են հարցեր տալիս: Ես պետք է ասեմ, որ այդ ամենն իրականացվում է հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարի անմիջական ղեկավարությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա վստահեցրեց, որ ժամանակակից սպառազինության ձեռքբերման հարցում Հայաստանի պլանների մեջ շեղումներ չկան: «Մարդիկ շատ հաճախ ցանկանում են իմանալ, թե ինչ տեսակի զինատեսակներ ենք մենք ձեռք բերել: Իմ պատասխանը հետևյալն է՝ մենք շեղումներ մեր պլանների մեջ չունենք: Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը ապահովում է սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացում: Մենք ձեռք ենք բերում ժամանակակից հեռահար և ճշգրիտ խոցման զինատեսակներ: Եվ ես գտնում եմ, որ որքան քիչ լինեն այս մասին հարցերը, այնքան մեր առջև դրված խնդիրները մենք ավելի հեշտ կիրականացնենք»,- ընդգծեց Օհանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում