Թուրքիայում 1,5 մլն դոլարով վաճառքի է հանվել հայկական եկեղեցի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 300 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին Թուրքիայում վաճառքի է հանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Առքուվաճառքի sahibinden.com կայքում տեղադրվել է հայտարարություն, որտեղ նշվում է Թուրքիայի հյուսիս-արևելյան շրջանում՝ Բուրսայում վաճառվում է «եռահարկ շինություն»: Վաճառողները հայկական եկեղեցու համար պահանջում են 1,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Առքուվաճառքով զբաղվող գործակալ Թայֆուն Օզենգիրլերը հայտնել է, որ շինությունը 1986 թվականին գրանցվել է որպես պատմական կառույց: «Այն տարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին, ժամանակին բնակեցված է եղել հայերով: Դու կարող ես ամեն անկյունից զգալ պատմության շունչը»,- ասել է նա:

Օզենգիրլերը հայտնել է, որ հայտարարության հետքերով շատ հարցումներ է ստացել: «Ոչ ոք չի համաձայնվել առաջարկվող գնի հետ, բայց մենք կանենք առավելագույնը վաճառողների համար»,- նշել է նա:

Հայերեն العربية English Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը