«Մեղրի» ՀԷԿ-ի կայանքների ընդհանուր հզորությունը կիջեցվի 100 ՄՎտ-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված գրաֆիկից հայ-իրանական կողմերը շեղվել են, ներկայում էլ վերանայում են ծրագրի տեխնիկատնտեսական հատվածը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Անդրկովկասի եվրասիական ուղին. ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալԱրեգ Գալստյանը: Նրա խոսքով` կապված վերջին տարիներին Հայաստանում ջրային պաշարների նվազման հետ, Իրանն ու Հայաստանը ստիպված էին վերանայել «Մեղրի» ՀԷԿ-ի ծրագիրը: «Վերջին տարիներին գլուխ բարձրացրած էկոլոգիական խնդիրները, որոնք պատճառ են Հայաստանում և այլ տեղերում ջրի պաշարների կրճատման, ստիպել են, որ մենք ու մեր իրանցի գործընկերները վերանայենք ծրագիրը` ի հաշիվ հզորության նվազեցման: Հիմա խոսք է գնում կայանքների 100 ՄՎՏ հզորության մասին: Ներկայում մասնագետները եզրափակում են ծրագրի մշակման աշխատանքները»,-ասաց Արեգ Գալստյանը: Նա վերահաստատեց, որ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը լիովին իրականացվելու է իրանական ֆինանսավորմամբ:

2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Համաձայն տեխնիկատնտեսական հիմնավորման` Արաքսի վրա կառուցվելիք Մեղրի ՀԷԿ-ի երկու կայանների ընդհանուր հզորությունը պետք է կազմեր 130 ՄՎտ, տարեկան այն պետք է արտադրեր 793 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Նախատեսվում էր, որ աշխատանքը պետք է ապահովվեր 18,2 կմ երկարությամբ դերիվացիոն թունելով, որի տրամագիծը կազմում էր 8,5 մ, իսկ բարձրության ճնշումը` 90 մ: Նախագիծը գնահատվում էր 323 մլն դոլար: Նախատեսվում է շինարարությունն ավարտել 5 տարում: 15 տարի կայանում արտադրվող էլեկտրաէներգիան լիովին պետք է տրամադրվի իրանական կողմին 230 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծով, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո Մեղրիի ՀԷԿ-ը պետք է հանձնվի հայկական կողմին:

Հայերեն English Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս