1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Աշոտյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Լևոն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար: