Պաշտոնական

Նախագահի հրամանագրով մի խումբ եվրոպատգամավորներ պարգևատրվել են մեդալներով

3 րոպեի ընթերցում

Նախագահի հրամանագրով մի խումբ եվրոպատգամավորներ պարգևատրվել են մեդալներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի հրամանագրերով պարգևատրվել են մի խումբ եվրոպատգամավորներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Յացեկ Սարիուս-Վոլսկին (Լեհաստան) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին (Լեհաստան) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` հայ-կիպրական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսը (Կիպրոս) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Չարլզ Թաննոքը (Միացյալ Թագավորություն) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հեյդի Հաուտալան (Ֆինլանդիա) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Եվրոպական խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Ժան-Մարի Կավադան (Ֆրանսիա), Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կնուտ Ֆլեկենշտեյնը (Գերմանիա) և Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Յարոմիր Շտետինան (Չեխիա):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում