Պաշտոնական

Գալուստ Սահակյանը Վիլեն Գալստյանին շնորհավորել է 75-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը Վիլեն Գալստյանին շնորհավորել է 75-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Վիլեն Գալստյանին 75-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Գալստյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Դուք արվեստի այն վաստակաշատ գործիչներից եք, ում շնորհիվ ժամանակակից հայ մշակույթը շարունակում է ներկայանալի մնալ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս: Տասնամյակների Ձեր ներդրումը պարարվեստում թե՛ որպես մենապարող, թե՛ որպես պարուսույց` արվեստագետի յուրօրինակ ձեռագրի դրսեւորումն է բազում բեմադրությունների, ներկայացումների ու այն սերունդների միջոցով, որոնց փոխանցում եք Ձեր փորձն ու գիտելիքները:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում