Երևանյան բեսթսելեր 3/49. Օթար Ճիլաձեի «Քթոցը» վարկանիշային աղյուսակում է
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է:
ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը երրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, չորրորդ հորիզոնականում է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Վարկանիշային աղյուսակում հինգերորդըՋոն Գրինի «Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:
ՋորջՕրուելի«1984»վեպը վեցերորդն է: Այն լույս էտեսել Անտարես» հրատարակչության«Արգելված գրքեր»մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն յոթերորդ հորիզոնականում է: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Վրացի հանրահայտ արձակագիրՕթար Ճիլաձեի «Քթոցը»վեպը պատմության ու ներկայի զուգադրմամբ վեր է հանում պետականություն ունենալու երազանքի և իրականացած երազանքից հիասթափության, ազգային մեծ իդեալների ու ազգային սովորական սնապարծության ողբերգական հակադրությունը՝ մարդկային ճակատագրերի, հարաբերությունների անսովոր զարգացումներով, հեղինակային խոսքի կրքոտ տարերքով, տիրոջական կեցվածքով: Վեպը վրացերենից թարգմանել է ականավոր թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը:
Գրիգի «Հիսուսի կատուն»իններորդն է: Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:
ՊաուլուԿոելյուի«Անհավատարմություն»-ըվերջին հորիզոնականում է:2014 թվականին հրատարակված այս ստեղծագործությունը «Ալքիմիկոսի» հեղինակի վերջին գործերից է: Վեպի հերոսուհին 31-ամյա լրագրող Լինդան է: Բոլորը կարծում են, որ նա հրաշալի կյանք ունի` սիրող ամուսին և երեխաներ, լավ աշխատանք: Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է ու հեշտ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 20 |
| 2 | +5 | ![]() |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 12 |
| 3 | * | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 8 |
| 4 | +5 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիս | 8 |
| 5 | -1 | ![]() |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Բուկինիստ/Էդիթ Պրինտ | 8 |
| 6 | * | ![]() |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 8 |
| 7 | -4 | ![]() |
Դեն Բրաուն «Ինֆեռնո» |
Զանգակ | 7 |
| 8 | նոր | ![]() |
Օթար Ճիլաձե «Քթոցը» |
Անտարես | 6 |
| 9 | -1 | ![]() |
Գրիգ «Հիսուսի կատուն» | Անտարես | 6 |
| 10 | * | ![]() |
Պաուլու Կոելյու «Անհավատարմություն» |
Անտարես | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը









