Արցախ

Չեխիայում ՀՀ դեսպանությունում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական երեկո է կազմակերպվել

2 րոպեի ընթերցում

Չեխիայում ՀՀ դեսպանությունում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական երեկո է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում ՀՀ դեսպանությունը փետրվարի 6-ին կազմակերպել էր «Մեծ եղեռնին զոհ գնացած հայ գրողները» խորագրով գրական երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանության ներկայացուցիչ Նունե Զաստուխովան: Նա մասնավորապես նշեց, որ գրեթե մեկ տարվա ընթացքում Չեխիայում 100-ամյա տարելիցին նվիված բազմաթիվ միջոցառումների շարքում հրամայական դարձավ առանձին ձեռնարկ կազմակերպել եղեռնազոհ հայ գրողներին և մտավորականներին: Ընթերցելով 1915թ-ին նահատակված 34 գրական գործիչների անունները, նա ներկայացրեց երեկոյի ծրագիրը:

Միջոցառման բանախոսներն էին «Առավոտ» պարբերականի և «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, Orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը և «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Նրանք ներկայացրեցին հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրաբի, բանաստեղծ Ռուբեն Սևակի և Կոմիտաս վարդապետի կյանքը, ստեղծագործական ուղին և նրանց հոգևոր ու գրական ժառանգությունը:

Կոմիտասի թեման ամբողջացրեց Հակոբ Ասատրյանը, որը ներկաներին ծանոթացրեց և հետաքրքրական լուսանկարային շարքի միջոցով տեղափոխեց վերջերս Երևանում բացված Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ: «Օրեր»-ի գլխավոր խմբագիրը ծանոթացրեց նաև 2015թ.-ին Պրահայում հրատարակվող «Պլավ» գրական ամսագրի հատուկ թողարկմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության մասին հայ գրականությանը և գրական գործերի չեխերեն թարգմանությանը:

Բաժին

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

Արցախ

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

Արցախ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախ

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

Արցախ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Արցախ

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտի երկու փողոցների բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր

Արցախ

Ստեփանակերտի երկու փողոցների բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում