Հասարակական

ՀՀ-ն և Հունաստանը փոխանակվելու են զինամթերքի արտադրության տեխնոլոգիաներով

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն և Հունաստանը փոխանակվելու են զինամթերքի արտադրության տեխնոլոգիաներով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև կնքվելու է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Կողմերի միջև համագործակցությունը կներառի մի քանի ոլորտ: Մասնավորապես, նախատեսվում է զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն,զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում,ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտությունների իրականացում և զարգացում: Համաձայնագրի ներքո համատեղ ստեղծված աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքը,սարքավորումների հասանելիության հարցը երրորդ պետություններին կարգավորվում է առանձին համաձայնագրերով` երկու երկրների համաձայնությամբ:

Համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացման նպատակով կողմերը ստեղծելու են հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում