Սպասվող լրահոս. 09.02.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Պոլսո պատրիարքի և Թուրքիայում հայկական համայնքի հաստատությունների վարչությունների ընտրության խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Արդեն տևական ժամանակ է այդ ընտրությունները չեն կայանում համայնքի ներսում ընդհանուր համաձայնության չգալու պատճառով: Այսօր` փետրվարի 9-ին, պոլսահայ համայնքի խնդիրներին է անդրադառնալու տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, պոլսահայ Սարգիս Հացպանյանը:

Օրվա լրահոսում Թուրքիայի թեման կշարունակվի, բայց տարածաշրջանային զարգացումերի համատեքստոււմ: Մասնավորապես, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը, երկու կողմերից հնչած վերջին խիստ հայտարարությունները: Թեմային անդրադառնալու է հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Տարածաշրջանային զարգացումներին տնտեսական տեսանկյունից պատրաստվում է խոսել Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա անդրադառնալու է Իրանի պատժամիջոցների չեղարկմանն ու դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա: Տնտեսագետը չի շրջանցելու ռուսական ռուբլու արժեզրկման և Հայաստանի վրա դրա բացասական հետևանքների թեման:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունն ամփոփում է 2015 թ. գործունեության արդյունքները: Այդ կապակցությամբ կանցկացվի կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացում կամփոփվեն «Լավագույնն ըստ մասնագիտության» մրցանակաբաշխության արդյունքները: Նախարարության 2015 թ. լավագույնը ճանաչված աշխատակիցներն ու ստորաբաժանումները կպարգևատրվեն:

Օրեր առաջ շրջանառության մեջ է դրվել հակակոռուպցիոն օրենսդրական նախագծերի փաթեթը: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քայլերի արդյունավետության, սպասելիքների, հետագա անելիքների մասին իր դիտարկումներն է ներկայացնելու ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Փետրվարի 9-ն Ատամնաբույժների միջազգային օրն է: Այն լավ առիթ է ատամնաբույժների աշխատանքը գնահատելու, ինչպես նաև ոլորտի խնդիրներին ու առկա ձեռքբերումներին անդրադառնալու: Բժշկական գիտությունների դոկտոր, միջազգային ստոմատոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԱՆ գլխավոր օրթոդոնտ Արթուր Փափազյանը և ոլորտի այլ մասնագետներ կխոսեն թեմայի շուրջ:

Շարունակվում են համացանցի անվտանգության վերաբերյալ քննարկումները: Այս անգամ շեշտադրվելու է երեխաների առցանց պաշտպանվածությունը: «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը, «Ինտերնետ կառավարման» խորհրդի քարտուղար Գրիգորի Սաղյանը, «Ապահով համացանց» ծրագրի խորհրդի անդամ Սամվել Մարտիրոսյանը կխոսեն համացանցի անվտանգության խնդիրների և առաջարկվող լուծումների մասին: Նրանք կներայացնեն նաև «Ապահով համացանց» ծրագրի նպատակը և ուսման մեջ, առօրյա կյանքում նոր տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման միջոցները։

Ձնամաքրման աշխատանքներն ու քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Ձյան առատ տեղումներով պայմանավորված շահագրգիռ գերատեսչություններն ու հասարակական կազմակերպություններն անդրադառնում են այս թեմային: Սպասվում է, որ Երևանի քաղաքապետարանը կտեղեկացնի, թե որքան աղ և ավազ է շաղ տրվել փողոցներում, իսկ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ կվերհանի ձնամաքրման և հասարակական տրանսպորտային միջոցների աշխատանքում առկա խնդիրները:

Այսօր կայանալու է «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը: Ծրագրում՝ Է.Միրզոյան, Ք.Պենդերեցկի, Վ.Շարաֆյան, Գ.Մալլեր, Է.Ռաուտավաարա:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում