Հասարակական

Հայտնի գործարարը 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված 4-րդ երեխային

1 րոպեի ընթերցում

Հայտնի գործարարը 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված 4-րդ երեխային

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Արցախպրեսը», այս մասին Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտնել է նախագահ Բակո Սահակյանը , ինչի մասին էլ հայտնում է վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը` իր ֆեյսբուքյան էջում:

Որպես հետգրություն նա տեղեկացնում է հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին...

«Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում