Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ադրբեջանական կողմի կրակոցից զոհված Սիմոն Ճավռշյանին
1 րոպեի ընթերցում
![Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ադրբեջանական կողմի կրակոցից զոհված Սիմոն Ճավռշյանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/02/834694.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: