Բակո Սահակյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
1 րոպեի ընթերցում
![Բակո Սահակյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/02/834440.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: