ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը ոչ մի ազդեցություն չի ունենա Սարսանգի ջրամբարի վերակառուցման վրա. Արցախի փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը վստահ է, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ի ընդունած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերտառությամբ զեկույցը ոչ մի ազդեցություն չի ունենա Սարսանգի ջրամբարի վերակառուցման վրա: «Բանաձևը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Արցախի ժողովրդի տրամադրությունների կամ Արցախի իշխանությունների գործողությունների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխվարչապետը:

Աղաբեկյանը նշեց, որ 2 տարի առաջ ինքն անձամբ դիմել է Ադրբեջանի իշխանություններին ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելու փոխշահավետ համագործակցության համար: Սակայն ադրբեջանական կառավարությունը բացասական էր արձագանքել նրա դիմումին: Մինչ այդ ադրբեջանական իշխանություններին իր առաջարկությամբ դիմել էր նաև ԼՂՀ կառավարությունը, հետո նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն բոլոր դեպքերում Ադրբեջանն իր դիրքորոշումը չէր փոխել:

Ըստ փոխվարչապետի՝ Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդի կարիքները բավարարելու փոխարեն քողարկվել են ԵԽԽՎ բանաձևերի տակ: Ադրբեջանի հասարակությունը պետք է տեղյակ լինի, որ ջուր չունենալու մեղքը իրենց երկրի իշխանություններին ու լոբինգ անող այն եվրոպացի պատգամավորներինն է, որոնք առանց խորը ընկալելու ու հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, հայտարարում են սոցիալական խնդիրների մասին:

ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով: Զեկույցին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ