Հանցախմբի գործով Հանրային հեռուստաընկերության կալանավորված աշխատակիցն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշում 2015 թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված Արման Հայրապետյանը հունվարի 25-ին ազատ է արձակվել: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայրապետյանի փաստաբան Հերմինե Միքայելյանը: «Արման Հայրապետյանի նկատմամբ կալանքը չի երկարաձգվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց փաստաբան Միքայելյանը:

Հայրապետյանն աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում` որպես արբանյակային հեռարձակման թողարկիչ:

Հունվարի 25-ին ազատ են արձակվել նաև նույն գործով կալանավորված Նելլի Մինասյանը, Սրբուհի Այվազյանը, Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները:

2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ էր հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված էին եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել էին:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով։

Հայերեն English Русский

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»

ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները QUAD ձևաչափով հանդիպում են անցկացրել

Երևանում հրդեհի հետևանքով այրվել է երկու կրպակ

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ ներկայացուցիչն անդրադարձել են «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին

ԱՄՆ 22 նահանգ հայց է ներկայացրել դատարան՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհումը դադարեցնելու՝ Թրամփի հրամանագրի պատճառով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել․ Փաշինյան

Պետք է ռելիկտային գործելակերպից անցում կատարենք պետության հարատևության գործելակարգին․ Նիկոլ Փաշինյան

Ամերիկյան ինդեքսները աճել են - 21/01/25