Երևանյան բեսթսելեր 3/46. Օրուել, Կունդերա, Հեսսե..
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
«Մուղնի», «Գասպրինտ» հրատարակչությունների լույս ընծայածԳրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»ժողովածուն երկրորդն է:
ՋորջՕրուելի«1984»վեպը երրորդն է: Այն լույս էտեսել Անտարես» հրատարակչության«Արգելված գրքեր»մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
ՄիլանԿունդերայի«Կեցությանանտանելիթեթևությունը»չորրորդն է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
ԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին»ժողովածունհինգերորդ հորիզոնականում է:
Վեցերորդ հորիզոնականում էՀերմանՀեսսեի«Տափաստանիգայլը»ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Յոթերորդ հորիզոնականում էԷլֆրիդեԵլինեկի«Դաշնակահարուհին»: Այս վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:
ՊաուլուԿոելյուի«Անհավատարմություն»-ըութերորդն է:2014 թվականին հրատարակված այս ստեղծագործությունը «Ալքիմիկոսի» հեղինակի վերջին գործերից է: Վեպի հերոսուհին 31-ամյա լրագրող Լինդան է: Բոլորը կարծում են, որ նա հրաշալի կյանք ունի` սիրող ամուսին և երեխաներ, լավ աշխատանք: Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է ու հեշտ:
Գրիգի«Հիսուսիկատուն»իններորդն է:Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:
«Աքրայում գտնված ձեռագիրը» Պաուլու Կոելյուի՝ արդեն ճանաչելի գրողական ձեռագրի ու ոճամտածողության հերթական ուշագրավ դրսևորումն է, որտեղ հեղինակը կրկին շեշտը դնում է հավերժական արժեքների քարոզման ու գեղեցիկ մեկնաբանության վրա՝ մարդու մեջ դրանք պահպանված տեսնելու ցանկությամբ: Գիրքը տասներերոդ հորիզոնականում է:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 | ![]() |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 37 |
| 2 | +3 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Գասպրինտ/Մուղնի | 19/14 |
| 3 | * | ![]() |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 18 |
| 4 | * | ![]() |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 18 |
| 5 | -2 | ![]() |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 13 |
| 6 | +4 | ![]() |
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» |
Անտարես | 13 |
| 7 | * | ![]() |
Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին» |
Անտարես | 11 |
| 8 | * | ![]() |
Պաուլու Կոելյու «Անհավատարմություն» |
Անտարես | 10 |
| 9 | * | ![]() |
Գրիգ «Հիսուսի կատուն» |
Անտարես | 10 |
| 10 | * | ![]() |
Պաուլու Կոելյու «Աքրայում գտնված ձեռագիրը» |
Անտարես | 10 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը









