Սպորտ

Սերգեյ Յուրան. «Միկայում» նոր թիմ է ձեւավորվում

1 րոպեի ընթերցում

 Սերգեյ Յուրան. «Միկայում» նոր թիմ է ձեւավորվում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ «Միկայի» hին կազմից մնալու են միայն դարպասապահն ու չորս ֆուտբոլիստներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, այս մասին Советский Спорт-ին տված հարցազրույցում ասել է «Միկայի» նորանշական մարզիչՍերգեյ Յուրանը: Նրա նշել է, որ նոր թիմ է կազմավորվում եւ չի բացառել , որ ռուս ֆուտբոլիստներ կհայտնվեն թիմում:

Սերգեյ Յուրանը ասել է, որ հայկական ակումբի ընտրությունը պայմանավորված է Եվրագավաթների ուղեգիր ձեռք բերելու խնդրով: «Եվրոպայի լիգայի գոտուց` 4-րդ տեղից մեզ 10 միավոր է բաժանում, կփորձենք լուծել խնդիրը: Բացի այդ, խաղալու ենք գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, այսինքն պայքարելու ենք տիտղոսի համար»,- ասել է նա:

Մարզչի դիտարկմամբ՝ հայկական ակումբների մակարդակը համապատասխանում է մոտավորապես Ռուսաստանի առաջին դիվիզիոնի երկրորդ տասնյակի եւ երկրորդ դիվիզիոնի առաջատար թիմերին: «Կարևորը, որ ակումբը հավակնոտ մարդիկ են ղեկավարում», - ասել Յուրանը:

Հիշեցնենք, որ ակումբի հետ ռուս մասնագետի պայմանագրի ժամկետը մինչեւ 2016թ.-ի հունիսի 1-ն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում