Տարածաշրջանային էներգետիկ համակարգի զարգացումը ՀՀ կառավարության գերակա ծրագրերից է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2016 թվականի կշարունակի Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային էներգետիկ համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերը: Մասնավորապես, Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծիկառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային հյուսիս-հարավ (ՌԴ-Վրաստան-ՀՀ-ԻԻՀ) փոխշահավետհամագործակցության զարգացումը: Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում, որը հաստատվել է հունվարի 14-ի նիստում:

Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակը Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխա­տանքների ապահովումն է` նպատակ ունենալով բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգա­հեռ ռեժիմում: Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներ­գետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար: Արդյունքում, Հայաստան-Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից` վերջնական փուլում կհասցվի 1050 ՄՎտ-ի, իսկ Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից կհասցվի 1000-1200 ՄՎտ-ի:

Հայերեն English Русский

Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի

Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով զոհվել են զորավարժություններին մասնակցող ղազախ զինծառայողները

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Մենք այլևս կախված չենք լինելու մեկ ճնշման կոճակից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Բենինի միջև համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայից վտանգ չեմ տեսնում Հայաստանի ինքնիշխանությանը. ՀՀ ԱԽ քարտուղար

Իրանը հայտնել է Հարավային Փարս հանքավայրում վնասված ենթակառուցվածքների կեսը վերականգնելու մասին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումներին

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ շահարկումներին