Սիրիայի խորհրդարանի նախագահը քաղաքական մեծ նշանակություն է տվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր են քննարկվելՍիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ, դոկտոր Մոհամադ Ջիհադ ալ Լահամի և Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի հունվարի 14-ին կայացած հանդիպման ժամանակ։Անդրադարձ է կատարվել հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարներին, մասնավորապես, ընդգծվել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը Սիրիայի խորհրդարանի նախագահը կարևորել է 2015թ. ապրիլին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների շրջանակներում Երևան կատարած իր պաշտոնական այցը` ընդգծելով այդ միջոցառումների քաղաքական մեծ նշանակությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում:
Հանդիպման վերջում Սիրիայի ԺԺ նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ Լահամը հերթական անգամ իր համերաշխությունն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին: