Հասարակական

Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում չօգտվել պրոֆիլ այցելողներին բացահայտող ծրագրից

2 րոպեի ընթերցում

Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում չօգտվել  պրոֆիլ այցելողներին բացահայտող ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատել է, թե ինչպես է երրորդն օրն անընդմեջ Ֆեյսբուքում ակտիվորեն տարածվում մի ծրագիր, որն իբրև թե ցուցադրում է ֆեյբուքյան օգտատիրոջ պրոֆիլ այցելողներին: Մասնագետի դիտարկմամբ` դա պարզապես խաբերություն է, քանի որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը նման տեղակատվություն չի տրամադրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սամվել Մարտիրոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` նշելով նաև, որ դրան զուգահեռ նմանատիպ ծրագիր ագրեսիվ կերպով տարածվում է հեռախոսի հավելվածների միջոցով: «Սա խաբեություն է, որը ձեզանից, մեծ հավանականությամբ, տեղեկատվություն է գողանում»,- եզրափակել է նա:

Փորձագետը, պարբերաբար, տեղեկացնում է համացանցային հանրությանը առկա վիրուսային ծրագրերի մասին` խորհուրդ տալով հնարավորինս զերծ մնալ անծանոթ հղումների վրա սեղմելուց, տարատեսակ ինֆորմացիա պահանջող ֆեսբուքյան զվարճալի ծրագրերից օգտվելուց, որոնք իբր կանխատեսում են, թե ինչպիսին կլինեք խոր ծերության տարիներին, ինչից կմահանաք կամ, թե որքան կարողություն կդիզեք X տարի հետո և այլն: Մարտիրոսյանը 2015-ի վերջին կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանում ամեն երկրորդ-երրորդ համակարգիչը վարակված է վիրուսային ծրագրերով, և Հայաստանը ներառված է վարակված համակարգիչների թոփ տասնյակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում