Սպորտ

«Ռեալ Սոլթ Լեյք»-ը բանակցում է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ձեռք բերելու շուրջ

1 րոպեի ընթերցում

«Ռեալ Սոլթ Լեյք»-ը բանակցում է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ձեռք բերելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sbisoccer-ը, Ջեֆ Կասարը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են և հույս է հայտնել, որ շուտով կհայտարարվի Յուրա Մովսիսյանի տրանսֆերի մասին: «Սակայն ես չեմ կարող ասել, թե դա երբ կլինի»,- նշել է ամերիկյան ակումբի մարզիչը:

Կասարի խոսքով՝ Յուրա Մովսիսյանը ուժեղ և դինամիկ հարձակվող է, ով կարող է օգտագործել իր պահերը և գոլեր խփել: «Եթե դուք նկատեք, թե ինչպես է զարգացել նրա կարիերան այն պահից, երբ նա լքել է մեր թիմը, կտեսնեք, որ նա շատ վտանգավոր հարձակվող է, ով շատ գոլեր է հեղինակում: Ես իսկապես սպասում եմ, որ մենք կկարողանանք նրանով ուժեղացնել մեր հարձակողական ներուժը»,- ասել է մարզիչը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում