Մանկական բեսթսելեր 3/12. Տարաբնույթ հեքիաթների աշխարհում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է 2015 թվականի դեկտեմբեր ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Դեկտեմբերիառաջատարը«Էդիթ պրինտ»հրատարակչության«Աշխարհիիմաստունհեքիաթներ»ժողովածուն է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

«Զանգակ»հրատարակչության«100դասականհեքիաթներ»ժողովածուն երկրորդ հորիզոնականում է:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելները: Հեքիաթների հայտնի հերոսները 4-9 տարեկան երեխաների համար կյանքը գրավիչ են դարձնում: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»... Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված էգունագեղ նկարներով:

«Էդիթ Պրինտի» մանկական«Արև,արև,եկ,եկ»բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչ հայ մանկագիրների գործերը, երրորդ հորիզոնականում է:

«Հայ ժողովրդական առակներ»ժողովածուն չորրորդն է: Ժողովածուում ընդգրկվել են դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են, առակատիպ ժողովրդական զրույցներ, հեքիաթատիպ առակներ:

«Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ:«Հեքիաթներարքայադուստրերիմասին»գիրքը հինգերորդ հորիզոնականում է:

«Մանկական բեսթսելեր»-ի հաջորդ հորիզոնականում«Երեքխոզուկ»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Յոթերորդ հորիզոնականում«ՓոքրիկԱրա,ականջարա»գիրքն է: Սիլվա Կապուտիկյանի մանկական բանաստեղծությունները տասնամյակներ շարունակ եղել են ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողի ուղեկիցը, տարբեր սերունդների բազմահազար մանուկների հոգում սերմանել բարին, վեհն ու գեղեցիկը:

Ա.Ս.Պուշկինի` «Հեքիաթձկնորսիևձկանմասին»վերնագրով հեքիաթների ժողովածուն ութերորդն է: Այն ընդգրկում է նաև «Քնած գեղեցկուհու և յոթ քաջերի հեքիաթը»:

«Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են«Հեքիաթներ տղաների համար»գրքույկում, որն իններորդն է:

Վերջին տեղում է GSM հրատարակչության`ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ պրինտ 240
2 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 155
3 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ պրինտ 110
4 «Հայ ժողովրդական առակներ» Էդիթ պրինտ 70
5 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 68
6

«Երեք խոզուկ» GSM 67
7

Սիլվա Կապուտիկյան

«Փոքրիկ Արա, ականջ արա»

Էդիթ պրինտ 60
8

Ա.Ս.Պուշկին

«Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին»

Բուկինիստ 57
9 «Հեքիաթներ տղաների համար» Բուկինիստ 53
10

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

GSM 52

«Մանկական բեսթսելեր»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից