Մայր Աթոռը Սիրիայի հայկական դպրոցներին 100 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամուլի դիվանից: