Բացվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առաջին հատվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շրջանակում կայացել է ճանապարհային առաջին հատվածի (Տրանշ 1)` Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ հատվածների երկկողմանի երթեւեկության բացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 1-ի ընդհանուր ֆինանսավորման գումարը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար: Այն իրականացվել է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով եւ ՀՀ համաֆինանսավորմամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առաջին հատվածի բացման արարողությանը:«Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանի գնահատմամբ, ճանապարհը միջազգային մակարդակի է եւ կունենա ավելի քան 30 տարվա կյանք: Ինչ վերաբերում է մի շարք անձանց քննադատություններին, որ Վրաստանում նմանատիպ ավտոճանապարհն ավելի լավն է եւ վարելիս ձայն չի գալիս, Սարգսյանն ասաց, որ որակի առումով որեւէ տարբերություն չկա, իսկ ճանապարհից ձայն գալիս է, քանի որ կարերը դեռեւս լիովին չեն ինտեգրվել:

«Վրաստանի մայրուղին կառուցել են 7 տարի առաջ եւ բնական է, որ այս ընթացքում ավտոճանապարհի կարերը լիովին ինտեգրվել են, եւ դա է պատճառը, որ ձայն չի գալիս: Մեր մայրուղին նոր է եւ ժամանակ է հարկավոր դրա համար: Ինչ վերաբերում է որակին, ապա այն բարձրակարգ է»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ շեշտում է, որ ավտոմայրուղին կնպաստի ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլեւ Հայաստանը կդարձնի եվրոպական չափանիշներով տարանցիկ պետություն:

«Ճանապարհը կբերի արագություն, ճկունություն, եվրոպական մշակույթ: Այն կնպաստի ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլեւ Հայաստանը կդարձնի տարանցիկ ֆունկցիա իրականացնող երկիր»,- ասաց Արսեն Ղազարյանը:

Երեւան-Աշտարակ վերանորոգված հատվածի երկարությունը 11,4 կմ է, իսկ Երեւան-Արտաշատինը` 19,6կմ: Ամբողջությամբ նորացվել է գոյություն ունեցող ծածկը, արդիականացվել են ենթակառուցվածքները, ճանապարհային կահավորումը: Այս ծրագրի շրջանակում լայնացվել է ճանապարհի երթեւեկելի մասը` 4 շարքից հասնելով 6-ի: Տեղադրվել են ջրահեռացման առուներ, նորացվել եւ կարգավորվել են ճանապարհային նշաններն ու կահավորումը:

Հայերեն العربية English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը