Մեղրիի ՀԷԿ-ի նախագծային հզորությունը նախատեսվում է նվազեցնել մինչև 100 ՄՎտ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմն առաջարկել է նվազեցնել Իրանի հետ սահմանին ՀԷԿ-ի նախագծային հզորությունը մինչև 100 ՄՎտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Մեղրիի ՀԷԿ-ի հզորությունը, որը նախատեսված է կառուցել Արաքս գետի վրա, ավելի վաղ նախատեսված էր 130 ՄՎտ, իսկ այժմ որոշվել է կանգ առնել 100-ի վրա: Սպասում ենք իրանական կողմին, որպեսզի վերջնական որոշում կայացնենք տեխնիկական և այլ հարցերով», - հավելել է Զախարյանը:
Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերին: Շինարարության արժեքը գնահատվել էր 323 մլն դոլար, որը պետք է տրամադրեր իրանական կողմը: Կայանի աշխատանքի առաջին 15 տարիներին Իրան կմատակարարվի հիդրոէլեկտրակայանի ամբողջ էներգիան` շինարարության ծախսերը ծածկելու համար: Դրանից հետո կայանի շահագործումը կանցնի հայկական կողմին: