Ադրբեջանն իր հատուկ նշանակության ուժերի հյուծման ճանապարհով է գնում. Արծրուն Հովհաննիսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն իր հատուկ նշանակության ուժերի հյուծման ճանապարհով է գնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Դուք ինքներդ կարող եք նկատել, որ հակառակորդի մոտ վերջին երկու տարիներին շեշտակի նվազել են ժամկետայինների զոհերը և ավելացել են պայմանագրային և սպայական զոհերը։ Դա ինչի՞ մասին է խոսում, այսինքն՝ այսպես ասած, «ոսկե ֆոնդի» հյուծման ճանապարհով են գնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:Դիրքեր են բերվում տանկեր և կրակվում են: Իսկ ավելի ազդու և վտանգավոր է հաուբիցների` Դ-30 հրանոթների կիրառությունը: Առաջնագծում Ադրբեջանը լարումը հասցրեց այն մակարդակին, որ առաջնագծում կանգնած գնդերի և բրիգադների սպառազինությունում եղած ողջ բազան օգտագործվում է. զորամասերում չի մնացել մի միջոց ու զենք, որ չի կիրառվում:

Ադրբեջանական կողմը տարեսկզբից մինչև այժմ ունի երկու հարյուրից ավելի զոհ: «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմից զոհերի թիվն անցնում է 210-ը: Վերջնական թվեր նշելը դժվար է, քանի որ պետք է տարբեր աղբյուրներից ամբողջացնել»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս անիմաստ է օգտագործել «հրադադարի խախտում» եզրույթը, քանի որ «հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»։ «Մենք չունենք խաղաղություն, մենք ունենք հարաբերական հանգիստ»,-ավելացրեց ՊՆ խոսնակը` ավելացնելով, որ նախորդ գիշեր հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում համեմատաբար հանգիստ է անցել։

Անդրադառնալով շփման գծում Ադրբեջանի կողմից տարբեր զինատեսակների կիրառմանը` Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ հակառակորդը դրանով ցանկանում է լուրջ վնաս հասցնել հայկական կողմին, բայց դա նրա մոտ չի ստացվում, ընդհակառակն ավելի հուժկու հակահարված է ստանում: Հովհաննիսյանի համոզմամբ` պատերազմական իրավիճակում գործողությունների արդյունավետությունը որոշվում է հակառակորդի նպատակադրած խնդիրների, գործողությունների խափանմամբ: Իսկ ԼՂ հակամարտության գոտում հակառակորդն ամեն անգամ ձգտում է շատ ավելի մեծ վնասներ պատճառել, քան մեկ-երկու զոհն է, սակայն հայկական կողմն ամեն անգամ թույլ չի տալիս, խափանում է այդ ծրագրերը:Այդուհանդերձ, հայկական կողմը չի կարող բացել փակագծերն ու ասել, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ են ձեռնարկվում` խափանելու հակառակորդի այս կամ այն ձեռնարկը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը նախորդող օրերին ադրբեջանական կողմը ավանդույթի համաձայն կատարել էդիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր, որի հետևանքով դեկտեմբերի 17-ի գիշերը ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնված 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնված 1996թ.):

Դեկտեմբերի 18-ին էլ հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:

Հայերեն English Русский

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին