Գալուստ Սահակյանը պարգևատրել է սպորտի վարպետ Սամվել Ղասաբօղլյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 21-ին մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ սպորտի վարպետ Սամվել Ղասաբօղլյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Գալուստ Սահակյանը, շնորհավորելով ֆուտբոլիստին, մաղթել է նրան առողջություն, երկարակեցություն, նորանոր ձեռքբերումներ եւ արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ ֆուտբոլի զարգացման: