Արևելագետն Ադրբեջանի աստիճանական մեկուսացում է կանխատեսում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չի մասնակցում տարածաշրջանային գործողություններին, ինչի հետևանքով ականտես ենք լինում Ադրբեջանի աստիճանական մեկուսացման: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց արևելագետ Վարդան Ոսկանյանը:

«Ադրբեջանը չի մասնակցում որևէ գործընթացի, իրականում Հարավային Կովկասում ստանձնել է Թուրքիայի արբանյակ պետության դերը: Դրանից բացի, նավթի գների անկման պարագայում զգալիորեն կորցրել է իր հիմնական խաղաքարտերից մեկը: Այս տեսանկյունից համաշխարհային հանրության շրջանում և միջազգային կառույցներում Ադրբեջանի վարած քաղաքականությունն` ուղղված զանզան պաշտոնյաների կաշառելուն, ադրբեջանամետ դիրքորոշումներ կորզելուն, նավազում է: Ադրբեջանը միջազգային հանրության շրջանում խնդիրներ կունենա»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Ոչ պակաս լուրջ խնդիրներ կան Ադրբեջանի ներսում` կապված, թե´ էթնիկական հիմնահարցերի, թե´ կրոնական զանազան ուղղությունների հետ: Դրանք իրենց զգացնել տվեցին վերջին շրջանում, մասնավորապես, Նարդարանում, երբ տեղի ունեցավ ապստամբություն Ալևի ռեժիմի դեմ: «Մենք տեսանք այս երկրի ներսում կրոնական ուղղության ներկայացուցիչների ընդվզում: Այդ գործընացը դիտարկվում է ոչ միայն Ադրբեջանի ներքին իրադարձությունների, այլև մերձավոր արևելյան զարգացումների համատեքստում: Նարդարանի դեպքերով էլ պայմանավորված սրվել են իրանա-ադրբեջանական հարաբերություները: Եթե իրանական պետական պաշտոնայները ավելի զուսպ հայատարություններով են հանդես եկել, ապա հոգևորականները հանդես են եկել այնպիսի խիստ ելույթով, որով կարելի է բնութագրել սառը պատերազմ Ադրբեջանի դեմ»,- նշեց արևելագետը: Պայմանավորված այն հանգամանքով, որ Ադրբեջանը միջազգային հանրության կողմից արժանանալու է զանազան հարվածերի, կորցնելով իր նշանակությունը տարածաշրջանային խաղացողների համար, ըստ Վարդան Ոսկանյանի՝ Հայաստանը ստանում է հնարավորություն` ստանձնելով նոր դերակատարություն: «Հայաստանը Կովկասում կայունության գործոն է, և դա միայն հայ մանագետների կարծիք չէ, այլ օբյեկտիվ իրականություն է»,-ավելացրեց փորձագետը:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը և Թուրքիայի կողմից սահմանային լարվածության հնարավոր հրահրմանը, ապա Վարդան Ոսկանյանը նշեց, որ Ռուսաստանի հանդեպ վախն Ադրբեջանին որոշակիորեն զսպում է: «Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի հանդեպ քաղաքականության շարունակությունն է, ապա ամեն դեպքում պաշտոնական Բաքուն սատարելու է Թուրքիայի գործողությունները: Ադրբեջանական հասարակությունն այնքան է թուրքացված, որ վարչակարգը չի կարողանա սեփական քաղաքական ուղեգիծը կառուցել ոչ թուրքական ուղեծրում»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ նկատեց , որ, իհարկե, Թուրքիան ցանկություն ունի Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի համար նոր ճակատ բացել, սակայն հաշվարկներն այլ բանի մասին են խոսում: Ռուսաստանի գործողությունները Թուրքիայի վերջին 3 տարվա աշխատանքը ջուրը գցեցին: Անկարան դա հասկանում է և տեսնում, որ աշխարհաքաղաքական տեսակետից չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ և չի կարող Ադրբեջանին դրդել այդ պատերազմին, որովհետև կա Հարավային Կովկասում Ադրբեջանին կորցնելու վտանգ ` որպես Թուրքիայի շարունակություն:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել