Երևանյան բեսթսելեր 3/43. Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն վարկանիշային աղյուսակում է
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուանդըՍենտԷկզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը՝ «Էդիթ Պրինտ»-ի և «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն երկրորդ հորիզոնականում է: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանթե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Սուրեն Սարումյանի «Աբու Բաքր ալ-Բաղդադին` Շամի խալիֆը» վեպը արդի ռազմաքաղաքական հիմնախնդիրների գեղարվեստական արտացոլման օրինակ է, որտեղ բնականորեն միահյուսվել են իրականն ու երևակայականը։ Մերձավոր Արևելքում՝ մարդկության պատմության բախտորոշ իրադարձությունների այդ խառնարանում, ծնունդ է առնում մի շարժում, որն սպառնում է ոտքի տակ տալ մինչ օրս ստեղծված քաղաքակրթությունը։ Շարժման գլուխ է կանգնած յուրօրինակ նոր Աթիլան՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ով իրեն Շամի խալիֆ է հռչակել։
ՋոնԳրինի«Աստղերնենմեղավոր»ստեղծագործությունը չորրորդն է:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:«Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
ԳրիգորՆարեկացու` «Նաիրի», «Զանգակ» հրատարակչությունների լույս ընծայած«Մատյան ողբերգության»ժողովածուն հինգերորդն է:
Գրիգի«Հիսուսիկատուն»վեցերորդն է:Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:
ՄիլանԿունդերայի«Կեցությանանտանելիթեթևությունը»յոթերորդ հորիզոնականում է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը ութերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Լուի-ՖերդինանդՍելինի«Ճամփորդությունգիշերիցանդին»՝1932 թվականին լույս տեսած վեպը համարվում է 20-րդ դարի ֆրանսիական գրականության անկյունաքարային գործերից մեկը: Այն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կյանքի բնականոն հունից դուրս ընկած և հոգեբանական բազմաթիվ փորձությունների ենթարկված մտավորականի դառը և միևնույն ժամանակ հեգնական ինքնախոստովանությունն է: Վեպն աղյուսակում իններորդն է:
Գաբրիել ԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Էդիթ Պրինտ/Անտարես | 33/28 |
| 2 | նոր | ![]() |
Դեն Բրաուն «Ինֆեռնո» |
Զանգակ | 22 |
| 3 | նոր | ![]() |
Սուրեն Սարումյան «Աբու Բաքր ալ-Բաղդադին` Շամի խալիֆը» |
Անտարես | 18 |
| 4 | -2 | ![]() |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ/ Բուկինիստ | 15 |
| 5 | * | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Զանգակ/ Նաիրի | 14/9 |
| 6 | -3 | ![]() |
Գրիգի «Հիսուսի կատուն» |
Անտարես | 10 |
| 7 | 0 | ![]() |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 9 |
| 8 | * | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 9 |
| 9 | -1 | ![]() |
Լուի-Ֆերդինանդ Սելին «Ճամփորդություն գիշերից անդին» |
Անտարես | 8 |
| 10 | 0 | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 8 |









