Արցախ

Հռոմում կայացել է «Հայոց ցեղասպանություն. 100 տարվա լռություն» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Հռոմում կայացել է «Հայոց ցեղասպանություն. 100 տարվա լռություն» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հռոմում դեկտեմբերի 16-ինկայացել է «Հայոց ցեղասպանություն. 100 տարվա լռություն» (Il Genocidio Armeno: 100 Anni di Silenzio) գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:Գիրքը հրատարակվել է 2015թ.՝ Իտալիայում ՀՀ դեսպանության և «Ասսադակա» իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի համատեղ ջանքերի արդյունքում: Հեղինակներն են Ալեսսանդրո Արամուն, Աննա Մացցոնեն և Ջիան Միկալեսսինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման մոդերատորն էր լրագրող և հրապարակախոս Նաման Տարկան: Գիրքը ներկայացրել են և Հայոց ցեղասպանության մասին բանախոսել «Ասսադակա» իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի նախագահ Ռայմոնդ Սկիավոնեն, գրքի հեղինակներից Ալեսսանդրո Արամուն, Աննա Մացցոնեն և լուսանկարիչ Ռոմոլո Էուկալիտոն:

Նրանք խոսել են Հայաստան իրենց այցելության և ցեղասպանության ականատես վերջին վերապրածների հետ իրենց հանդիպումների մասին, անդրադարձել թուրքական ժխտողականությանը: Նրանք նաև կարևորել են Իտալիայի հանրային կրթական հաստատություններում ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի ուսուցումը՝ դա համարելով անհրաժեշտ բաղադրիչ նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում