Սահմանադրությունը 100 հազար օրինակով տպելու համար կառավարությունը հատկացրեց 33 մլն դրամ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 33 մլն դրամ՝ դեկտեմբերի 6-ին հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը 100 հազար օրինակով հրատարակելու համար: «Դրանք կբաժանվեն բոլոր կառույցներին՝ նախարարություններին, մարզպետարաններին, համայնքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նոր Սահմանադրությանը կողմ էր արտահայտվել հանրաքվեին մասնակցածների ավելի քան 63 տոկոսը: