Սոցիալական հարցեր

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 15 դեպք

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 15 դեպք

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 29 պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 24-ը։Բացահայտվել է գողության 7, խարդախության 15, խուլիգանության 4, յուրացման կամ վատնման 2, կաշառակերության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և կողոպուտի 1 դեպք։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում