Հատուկ նախագծեր

«Նոր գիրք» 2/45. «Սմբատ Գունդստաբլ», «Քթոցը»

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք» 2/45. «Սմբատ Գունդստաբլ», «Քթոցը»

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Էդուարդ Խաչիկյան, «Սմբատ Գունդստաբլ»

Էդուարդ Խաչիկյանի «Սմբատ Գունդստաբլ» պատմավեպն ընդգրկում է Կիլիկիայի հզոր թագավորներից մեկի՝ Հեթում Առաջինի և նրա իմաստասեր, իրավագետ եղբոր՝ Սմբատ սպարապետի, գործունեության ժամանակաշրջանը, երբ դիվանագիտորեն դաշնակցելով մոնղոլների հետ, ոչ միայն կարողացան սանձել դրացի թշնամիներին՝ սելջուկ-թուրքերին, լատինական պետություններին, ավելի ուշ՝ եգիպտական մամլուքներին, այլև ընդարձակեցին երկրի սահմանները: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Համաշխարհային գրականություն

Օթար Ճիլաձե, «Քթոցը»

Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Քթոցը» վեպը պատմության ու ներկայի զուգադրմամբ վեր է հանում պետականություն ունենալու երազանքի և իրականացած երազանքից հիասթափության, ազգային մեծ իդեալների ու ազգային սովորական սնապարծության ողբերգական հակադրությունը՝ մարդկային ճակատագրերի, հարաբերությունների անսովոր զարգացումներով, հեղինակային խոսքի կրքոտ տարերքով, տիրոջական կեցվածքով:Վրացերենից թարգմանեց Անահիտ Բոստանջյանը: Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում