Օտարեկրյա դեսպանները ամանորյա տոնավաճառի ամենաակտիվ մասնակիցներից էին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵՍԿԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված ամանորյա բարեգործական տոնավաճառին ակտիվ մասնակցում են նաև ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Լիտվայի դեսպանատները` նոր գույներ ավելացնելով նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի թղթակիցը շրջել է օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների տաղավարներով և արձանագրել ամենահետաքրքրաշարժ դրվագները:

Բրազիլական տաղավարում Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն բրազիլական հայտնի Կայպիրինյա ալկոհոլային կոկտեյլն է պատրաստում տոնավաճառի այցելուների համար: «Կայպիրինյան շատ հայտնի է Բրազիլիայում, սակայն այն արդեն կարելի է գնել Հոնկոնգում, Տոկիոյում, Փարիզում, Նյու Յորքում և Երևանում: Այն պատրաստվում է լայմից, եղեգնաշաքարից, սառույցից և ռոմ հիշեցնող Կաշասա խմիչքից: Կայպիրինյան շատ լավ համադրելի է Կոշինյա կոչվող բրազիլական ուտելիքի հետ, որը պատրաստվում է հավի մսից և արտաքինից հավի ազդր է հիշեցնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում բացատրեց դեսպանը:

Այստեղ ֆուտբոլի և կառնավալի սիրահարները կարող են գտնել հուշանվերներ Բրազիլիայից: Տաղավարի հետևի պլանում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվում է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի մասին տեսահոլովակ: «Եկեք Բրազիլիա, Հայաստանը ոսկե մեդալներ է շահելու, դուք պետք է այնտեղ լինեք»,- խրախուսում է դեսպանը:

Բարեգործական տոնավաճառին այցելուների ամենաաշխույժ շարժը նկատվում էր չինական տաղավարի շուրջ: Մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի կինը` Ջան Յու Մեյը, գոհունակությամբ նշեց, որ այս կերպ հայ ժողովուրդը հնարավորություն ունի ծանոթանալ չինական ապրանքատեսակներին և մշակույթին: Տաղավարը հագեցած էր չինական տարաբնույթ ապրանքներով` մետաքսե շարֆ, ճենապակե իրեր, օղի, թեյի տեսականի և այլն:

«Արդեն երկրորդ տարին ենք մասնակցում այս միջոցառմանը: Մեզ ասել են, որ հավաքված ողջ գումարը կտրամադրվեն կանանց ձեռներեցության զարգացմանը: Կարծում եմ` դա շատ օգտակար գործ է և կարևոր սոցիալական նշանակություն ունի, քանի որ Հայաստանում և Չինաստանում կանայք շատ կարևոր դեր են խաղում ընտանիքում և հասարակական կյանքում»,- ասաց դեսպանի կինը:

Մի փոքր այն կողմ, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն այցելուներին է հյուրասիրում լիտվական շոկոլադ, բույսերից պատրաստված լիտվական լիկյոր և ավանդական հարսանեկան թխվածքը` շիկոտիսը: Շուտով հայկական շուկա մուտք կգործի մսամթերք արտադրող լիտվական նոր ընկերթյուն: «Արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի խոշոր խանութների ցանցերի հետ մեր արտադրանքը մինչև Նոր տարի վաճառքի հանելու համար»,- ասաց «Klaipedos Smelte» ընկերության ծրագրերի ղեկավար Տոմաս Վալաուկասը` համոզմունք հայտելով, որ հայ սպառողին իրենց արտադրանքը դուր կգա:

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ Այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում ՀՀ մարզերի կին արտադրողները, անհատներ, միջազգային կառույցներ: Տոնավաճառին մասնակցել են նաև սիրիահայ կանայք:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ