Քաղաքականություն

ԱՊՀ դիտորդերը գոհ են քվեարկության ընթացքից

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ դիտորդերը գոհ են քվեարկության ընթացքից

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ դիտորդերը գոհ են քվեարկության ընթացքից: Տասը դիտորդից բաղկացած խումբն այցելել էր Երևանի Ս. Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Բելառուսից Միխայել Պետրուշինը նշեց, որ ժամը 11.30-ի դրությամբ արդեն 4 ընտրատեղամասում են եղել: «Եղանակը բարենպաստ է, քաղաքացիների տրամադրություն էլ բարձր: Մենք արձանագրեցին, որ ընտրատեղամասերում քվեարկությունն անցկացվում է օրենքի շրջանակներում: Քաղաքացիները հանգիստ իրենց քաղաքացիական պարտքն են կատարում: Այս ընթացքում ոչ մի խնդիր չենք արձանագրել, ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները բոլոր մեր հարցերին պատասխանում են հստակ, կոնկրետ և տրամադրում տեղեկատվություն: Մենք կարծում ենք, որ հասարակությունը ճիշտ ընտրություն կկատարի»,-ասաց դիտորդը:

Օրվա ընթացքում դիտորդական խումբը նախատեսում է լինել 10-ից ավելի ընտրատեղամասերում:

Դեկտեմբերին 6-ին ընթանում է ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ժամը 8-ի դրությամբ Հայաստանում բացվել ու բնականոն քվերակություն է ընթանում 1989 ընտրական տեղամասերում: Ընտրատեղամասերից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում: Դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է`2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում