ՀՖՖ նախագահը հանդիպել է «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ գրասենյակում հանդիպել է «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը: Ավելի քան մեկ ժամ ՀՖՖ նախագահը պատասխանել է շարժման անդամների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին այս օրերին շրջանառվող խնդիրներին, երկրպագուների պահանջներին՝ կապված ազգային հավաքականի խաղերի տոմսերի, գլխավոր մարզչի նշանակման հետ և այլն: Տեղի է ունեցել անկեղծ երկխոսություն-զրույց ՀՖՖ նախագահի և ֆան շարժման անդամների միջև:

Անդրադառնալով նոյեմբերի 29-ին Հայաստանի ազգային հավաքականի 9 ֆուտբոլիստների հայտարարությանը՝ ՀՖՖ նախագահը, վկայակոչելով «Առավոտ» օրաթերթին այդ առնչությամբ տված իր մեկնաբանությունը, նկատել է, որ սպասում էր հավաքականի արձագանքին: «Հենց իրենց արձագանքն էլ ուզում էի լսել: Մի քիչ շատ արագ արձագանքեցին, բայց ոչինչ: Եթե հիշում եք, հենց ես ասացի, որ ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ՝ խոսելու բոլոր հարցերի շուրջ և նրանցից ստանալու հստակ ու վերջնական պատասխաններ: Ես եմ ասել, որ տղաների հետ բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու: Մենք դրանք կքննարկենք, հանգիստ եղեք: Ոչ մեկի խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը»,-ասել է Հայրապետյանը:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան