ԼՂՀ նախագահն այցելել է ՊԲ մի շարք զորամասեր
1 րոպեի ընթերցում
![ԼՂՀ նախագահն այցելել է ՊԲ մի շարք զորամասեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/11/827565.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: