Պաշտոնական

Վարչապետը ներկա է գտնվել Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկա է գտնվել Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային՝ բեմադրված ըստ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի:

Ինչճես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացումը բեմադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, իսկ երևանյան բեմում հյուրախաղով հանդես էր եկել համանուն թատրոնը: Մինչ ներկայացումն սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի և կինոյի նշանավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հիշատակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում