«Հայկական ջազի անթոլոգիա». տասը ձայնասկավառակում 75 տարվա ստեղծագործություններ են ամփոփված

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ջազի 75-ամյա հարուստ ավանդույթներն այսուհետ մեկտեղված են «Հայկական ջազի անթոլոգիա» խորագրով 10 ձայնասկավառակներում: 1938-2013 թթ. հանրաճանաչ ու ոչ այնքան տարածված ստեղծագործությունները պատմում են միայն բարություն քարոզող հայկական ջազ ելևէջների մասին: Շուտով գործելու է նաև armjazz75 անվանումով կայքը, որը հանրությանը կներկայացնի նշյալ ստեղծագործությունները, ինչպես նաև հարուստ տեքստային և լուսանկարչական արխիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 23-ին կայացավ «Հայկական ջազի անթոլոգիա» նախագծի armjazz75 ձայնասկավառակների շնորհանդեսը: Նախագծի հեղինակ, «TM Production»-ի տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը նշեց, որ երկու տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում լույս է ընծայվել 10 ձայնասկավառակ և գրքույկ, որը պատմում է հայկական ջազի և նշյալ ստեղծագործությունների մասին: «Հիմնական բարդությունն այն էր, որ ձայնագրությունների հետ պահպանված չէին տվյալներ, թե ովքեր են նվագել, որ ստուդիաներում, և մենք փորձել ենք հավաքել ու գտնել ողջ տեղեկատվությունը: Ձայնասկավառակում առկա է 109 ստեղծագործություն, որոնց յուրաքանչյուրի համար գրված են հեղինակը, կատարողները, ձայնագրման ստուդիան, տարեթիվը»,-հայտնեց Թովմաս Մարտիրոսյանը` հավելելով, որ այդ աշխատանքն իրականացնելիս ստացել են Հանրային ռադիոյի, ինչպես նաև ջազ երաժիշտների օգնությունը:

Նրա խոսքով` ձայնասկավառակները բաժանված են երեք մասի` հեղինակներ, կատարողներ ու խմբեր, շարվածքը ըստ տարեթվերի է, գրքույկն էլ` հայերեն, անգլերեն ու ռուսերեն:

Թովմաս Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ Ֆրասնիայում անցկացված Միդեմ փառատոնին անթոլոգիան նվիրել է Շարլ Ազնավուրին, ով զարմացել է` տեսնելով հայկական ջազի հարուստ ավանդույթները:

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն էլ նկատեց, որ, որոշակի ժամանակ ջազային երաժշտությունն ինքնամփոփ մնալով, հնարավորություն ունի իր 75-ամյա գործունեության արդյունքը ցուցադրել համայն մարդկությանն ու հատկապես ջազի սիրահարներին: «Սա այն երաժշտական ուղղությունն է, որն իր մեջ պարունակում է միայն բարություն: Այս անթոլոգիայի լույս ընծայումն առաջինն է, բայց հույս ունենք այն կունենա իր շարունակությունը, գուցե հետագայում անդրադառնանք հայ երաժշտության մյուս ուղղություններին նույնպես»,-հույս հայտնեց երաժիշտը:

Վարդազարյանի խոսքով` անթոլոգիան լիովին արտացոլում է հայկական ջազային անցած ճանապարհը` ներառելով նաև քիչ հնչող ու ոչ այնքան ծանոթ ստեղծագործություններ, որոնք իրենց մեծ դերն ու նշանակությունն են ունեցել այս երաժշտության զարգացման բնագավառում:

Հայտնի դաշնակահար Լևոն Մալխասյանը, ով նախագծի հեղինակներից է, տեղեկացրեց, որ հյուրախաղերին իրենց հետ տարել են անթոլոգիան, նվիրել արտասահմանցի գործընկերներին ու նկատել են, որ հետաքրքվածությունը բավականին մեծ է: Անդրադառնալով հայկական ջազի ավանդույթներին` Մալխասը շեշտեց, որ պարտադիր չէ ջազային դաշնակահարի, թմբկահարի կողքին դնել դուդուկ, թավ, զուռնա, որ դա դառնա հայկական: «Արմեն Հյուսնունցի ջազ-բենդն այսօր նվագում է ամերիկյան ստանդարտ, որի մեջ անմիջապես նկատվում է Արևելքի շունչը: Բավական հաճախ ես էլ, Վահագն Հայրապետյանն էլ, երբ նվագում ենք ամերիկյան երաժշտություն, դրանում արդեն դնում ենք հայկականը»,-ավելացրեց երաժիշը:

«Հայկական ջազի անթոլոգիա»-ն թողարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աջակցությամբ: Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետՇուշան Սարդարյանը նշեց, որ կատարվել է հսկայածավալ աշխատանք, ուսումնասիրվել են մասնավոր ու պաշտոնական արխիվներ, վերականգնվել են բացառիկ ձայնագրություններ, որոնք այսօր մեծ արժեք են ներկայացնում:

«Հայկական ջազի երաժշտագիտական արժեքն է ներկայացված սկավառակներում և, երբ այն արտասահմանյան հայտնի երաժշտներին ու արվեստի գործիչներին ենք ներկայացրել, անթաքույց հիացմունքով է ընդունվել ու բարձր գնահատվել անթոլոգիան մասնավորապես, իսկ հայկական ջազը` ընդհանրապես»,-հավելեց Շուշան Սարդարյանը:

Քանի որ նախագիծը կոմերցիոն նպատակ չի հետապնդում, անթոլոգիայի թողարկումը սահմանափակ թվով է իրականացվել, բայց լայն հարությանը հասու դարձնելու նպատակով, ներկայում պատրաստվում է նաև armjazz75 ինտերնետային կայքը, որը կգործարկվի մինչև տարեվերջ: Շուշան Սարդարյանի տեղեկացմամբ` դրանում տեղ կգտնեն որ միայն բոլոր ձայնագրությունները,այլ այն ողջ տեքստային նյութը, լուսանկարները, որոնք հնարավոր չի եղել զետել գրքույկում: Կայքը հետագայում կարող է համալրվել այլ տարիների լավագույն ստեղծագործություններով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում