Հասարակական

Բելգիայի թագավորական ակադեմիան նախաձեռնել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով

1 րոպեի ընթերցում

 Բելգիայի թագավորական ակադեմիան նախաձեռնել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում նոյեմբերի 24-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով, որը կազմակերպել են Բելգիայի թագավորական ակադեմիան և Բրյուսելի ազատ համալսարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին փոխանցում է Բելգիայի թագավորական ակադեմիայի պաշտոնական կայքը:

Համաժողովի ակադեմիական առաջնորդներն են լինելու Բելգիայի թագավորական ակադեմիան ներկայացնող Լաբրո Կուլուբարիտսիսը, Վալերի Անդրեն և Աիդա Ղազարյանը:

Համաժողովին կմասնակցեն Բրյուսելի, Ժնևի, Մոնպելիեյի, Լուվենի և Ամստերդամի համալսարանների դասախոսներ և ակադեմիկոսներ:

«Ցեղասպանության դատապարտումը դարձել է մեր ժամանակների գլխավոր հարցերից մեկը: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի և այլ ժողովուրդների ցեղասպանության ճանաչումը դեռևս առկախ է, քանի դեռ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այդ փաստը` այդպիսով վտանգելով ժողովուրդների միջև նոր հարաբերությունների հաստատումը»,- ասված է Բելգիայի թագավորական ակադեմիայի պաշտոնական կայքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում