Հասարակական

Ինչպես պայքարել «Ֆեյսբուքի» նոր վիրուսի դեմ. խորհուրդ Սամվել Մարտիրոսյանից

1 րոպեի ընթերցում

Ինչպես պայքարել «Ֆեյսբուքի» նոր վիրուսի դեմ. խորհուրդ Սամվել Մարտիրոսյանից

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում չբացել խմբակային «չաթ»-ով եկող նամակները, որոնք վիրուսներ են: «Սարսափելի ագրեսիվ վիրուս է տարածվում: Առանց վախենալու մտեք «չաթ»-ի մեջ ու դուրս գալու հրաման տվեք։ Պարզապես մի կտացրեք եկած նամակի վրա։ Իսկ այն օգտատերերը, ովքեր վարակվել են, պետք է փորձեն բրաուզերը ջնջել ու նորից դնել։ Համակարգիչն էլ անհրաժեշտ է անտիվիրուսով «սքան» անել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացնում է Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ «չաթ»-ում հղումները «Յութուբ»-ի լինքի տեսք ունեն, սակայն վիրուսներ են:

Նոյեմբերի 20-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նամակների միջոցով եկող նոր վիրուս է հայտնվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում